2019 թվականի ամռանը կայանալիք բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը: Այս մասին տեղեկացնում է Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Արեգ Վաթյանին կօգնեն Սարգիս Ստեփանյանը և Գևորգ Շահնազարյանը: Արեգ Վաթյանը հանդիսանում է նաև Ա լիգայի 2018/19թթ. մրցաշրջանում հանդես եկող «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ Արեգ Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2017 թվականին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:
Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են ՝ Ջիբրալթարը, Ալբանիան, Սան Մարինոն և Մալթան:
Հաղորդում է armsport.am-ը։