fbpx
Հասարակություն

Արենի համայնքի ավագանին որոշում կայացրեց համայնքը ճանաչել էկոտնտեսական տարածք․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին» հանրագիրը հավանության է արժանացել Արենի համայնքի ավագանու կողմից։

«Շատ լավ նորություն ?

Քիչ առաջ Արենի համայնքի ավագանու գումարած արտահերթ նիստում միաձայն հավանություն տրվեց «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին» հանրագրին: Ավագանու որոշման նախագիծը բավականին ուժեղ է ձևակերպված. հաշվի առնելով համայնքի բնակիչների 2868 ստորագրությունները՝ ավագանին որոշում կայացրեց Արենի համայնքը ճանաչել էկոտնտեսական տարածք և այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները (https://bit.ly/2H4ldpt): Արենի խոշորացված համայնքի մեջ են մտնում հետևյալ գյուղերը՝ Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ:

Շնորհավորում ենք բոլորիս, և մասնավորապես Արենի համայնքի ու Վայոց Ձորի մարզի բնակիչներին: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մասնակցեցին հանրագրի կազմակերպմանը և ովքեր իրենց կամքն արտահայտեցին՝ հանուն մաքուր և առողջ բնական միջավայրի պահպանության

Շնորհակալություն Armenuhi Tsaturyan-ին հանրագիրն ավագանու նիստում ներկայացնելու համար», – ասված է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ