fbpx
Հասարակություն

174 միլիոն դոլար է ներդրվելու արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար

Հուլիսի 12-ին  ՀՀ Կառավարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ մինչև 2025 թվականը մեր երկրում կկառուցվի 200 մեգավատտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Այն տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, ներդրվելու է մոտ 174 միլիոն դոլար։

«Մրցույթում հաղթել է էմիրաթական «Մասդար» ընկերությունը։ Բաժնեմասի 85 տոկոսը հենց «Մասդարինն» է, 15 տոկոսը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդինը։

Ծրագիրը նաև սոցիալական բաղադրիչ ունի, նախատեսվում է 320 միլիոն դրամի չափով տարածքային զարգացման վճար տրամադրել այն երկու համայնքներին, որոնց հողատարածքներում արևից էներգիա է արտադրվելու»,- ասված է հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ