fbpx
Աշխարհ

Արևային լիցքավորիչներ Թբիլիսիում

Թբիլիսիում վերջին ամիսների ընթացքում տեղադրվում են արևի էներգիայով աշխատող էկոլիցքավորիչներ: Ամեն ինչ` մի անկյունում. նստարան, լիցքավորիչներ, անվճար wifi ու այս ամենը` էկոլոգիապես մաքուր է, արևի էներգիայի շնորհիվ:

Թբիլիսիում նման 20 բազմաֆունկցիոնալ աթոռ է տեղակայված, շուտով դրանց գտնվելու վայրը հնարավոր կլինի սահմանել նաև Google map-ով:

Solartia Group կազմակերպության գաղափարը կյանքի է կոչել Silknet կազմակերպությունը` Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

Նախաձեռնության նպատակն ի սկզբանե եղել է մեկ վայրում հավաքել ժամանակակից մարդու համար կարևոր ֆունկցիաները: Իսկ էկոլոգիան, լինելով վերոնշյալ կազմակերպությունների ռազմավարական ուղղությունը, թույլ է տվել կարճ ժամանակահատվածում իրականություն դարձնել նախաձեռնությունը:

Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան: 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ