fbpx
Տնտեսություն

ՀՀ առևտուրը Ղազախստանի հետ աճել է գրեթե 90 տոկոսով․ Փաշինյան

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունից։

Վարչապետն ասաց, որ 2021 թվակակնի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 12,8 տոկոսով։

Խոսելով արտահանումից, Փաշինյանը նշեց, որ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահաման ծավալներն աճել են 27,4 տոկոսով։ Նրա խոսքով՝ արտահանման ծավալները դեպի Բելառուս աճել է 20 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 50 տոկոսով, իսկ դեպի Ղազախստան՝ գրեթե 90 տոկոսով։

Փաշինյանը նշեց, որ հակահամաճարակային սահմանափակումներից հետո Եվրասիական տնտեսական միությունում առևտուրը վերականգնվում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ