fbpx
Խորհրդարան

Առեղծվածային պայմաններում Պտղնիի մանկապարտեզը օտարվել է գյուղապետի ազգականին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սա Պտղնի գյուղի մանկապարտեզն է։ 1988թ. դեկտեմբերի 7-ին ես այս մանկապարտեզում էի, ու այն այնքան ամուր էր, որ ճաքեր անգամ չառաջացավ երկրաշարժից։

Բնական աղետը ոչինչ չարեց շինությանը, իսկ այ գյուղի կառավարիչը կարողացավ անել։ Անհասկանալի և առեղծվածային պայմաններում մանկապարտեզի շենքը օտարվեց գյուղապետի ազգականին։ Հիմա այս անմխիթար վիճակում է շենքը, անհասկանալի ճակատագրով, իսկ գյուղը արդեն մոտ 20 տարի չունի մանկապարտեզ։

Ես չեմ կորցնում հույսը,որ Պտղնի գյուղի երեխաներին վերադարձվելու է մանկապարտեզը ու վստահ եմ իրավապահ մարմինները շարժվելու են տեղից։ Romanos Petrosyan ջան, երեխաները արժանի չեն սրան, նրանք ունեն իրավունք և պետք է ունենան մանկապարտեզ»։

https://www.facebook.com/kristina.poghosyan.129/posts/557332978446575

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ