fbpx
Աշխարհ

Բելգիայի մաքսային մարմինները արգելափակել են մոտ 1500 բեռնարկղերի առաքումը ՌԴ

Ստուգումների պատրվակով՝ Բելգիայի մաքսային մարմինները Անտվերպենի և Զեբրուգի նավահանգիստներում արգելափակել են մոտ 1500 բեռնարկղերի առաքումը ՌԴ։ Այս մասին այսօր հայտնել է De Standaard թերթը։

«Այդ բեռնարկղերը կարող են բաց թողնվել միայն այն դեպքում, եթե շահագրգիռ ընկերությունները ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ դրանք չեն ենթարկվել եվրոպական պատժամիջոցների», – ասել է տեղական մաքսատան պետ Քրիստիան Վանդերվենը։

Թերթը նշում է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումից ի վեր բելգիական մաքսատանն արդեն ստուգել է ավելի քան 10 հազար կոնտեյներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ