Չինական տոնացույցում Ամանորի տոնակատարությունը տևում է երկու շաբաթ և այդ ընթացքում ամբողջ երկրով մեկ վառ տոնակատարությունների ալիք է անցնում: Գագաթնակետը լապտերների փառատոնն է, որը նշվում է լուսնային օրացույցի առաջին ամսվա 15-րդ օրը՝ փետրվարի 19-ին:
Այս կապակցությամբ Պեկինում գտնվող Արգելված քաղաքը, աշխարհի խոշորագույն պալատային համալիրը, ուշ գիշերն իր դռներն է բացել այցելուների համար: Միջոցառումը հիշարժան է դարձել լապտերների փառատոնի շրջանակում կազմակերպված գեղեցիկ լուսային շոուի շնորհիվ:
Գիշերային տոնակատարությունները տեղի են ունեցել փետրվարի 19-ին և 20-ին, ուր ավելի քան 3000 մարդ է այցելել: Իսկ ովքեր չէին հասցրել տոմսեր ձեռք բերել, տոնակատարությանը հետևել են Արգելված քաղաքի պատերից դուրս: Համալիրի տարածքում տեղի են ունեցել համերգներ, հայտնի դերասանների ելույթներ և նկարների տեսահեռարձակումներ: