Ոստիկանները մշակումն արգելված բույսեր են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրապարակող՝

kanep

Ամենադիտվածներ

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 28-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, մշակումն արգելված, թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելու և օգտագործելու կասկածանքով, հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին Կապանի 38-ամյա մի բնակչի:

«Նա ոստիկաններին հայտնեց, որ Կապան քաղաքի իր հողամասում, ծաղկամանների մեջ, աճեցրել է կանեփ: Կանեփի թփերը հայտնաբերվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ