2027 թվականից հետո առանց շարժական մարտկոցի սմարթֆոնները պետք է անհետանան եվրոպական շուկայից։ Այս մասին հայտնում է Android Authority հրատարակությունը։
Եվրոպական խորհուրդն ավարտել է սմարթֆոնների հետ կապված կանոնակարգերի ընդունման ընթացակարգը։ Դրա մասնակիցները օրենք են ընդունել, որը պարտավորեցնում է սարքեր արտադրողներին արտադրել շարժական մարտկոցով սարքեր։ 2027 թվականից Եվրամիությունում (ԵՄ) կարգելվի այն սարքերի վաճառքը, որոնք չունեն շարժական մարտկոց։
Եվրոպացի պաշտոնյաների կարծիքով՝ այս կերպ հնարավոր կլինի նվազեցնել թափոնների քանակը եւ բարձրացնել էլեկտրոնային թափոնների վերամշակման արդյունավետությունը։ Եվրոպական խորհրդի կայքում տեղադրված փաստաթղթում ասվում է, որ օրենքի վերջնական նպատակն է հասնել վերամշակվող նյութերից սմարթֆոնների արտադրությանը։
Հրատարակության լրագրողների կարծիքով՝ օրենքը լրջորեն կազդի սմարթֆոնների շուկայի վրա՝ ակնհայտ է, որ Samsung-ը, Apple-ը և այլ ընկերություններ կփոխեն իրենց սարքերի դիզայնը։ Փորձագետները նշել են, որ չնայած այն հանգամանքին, որ օրենքը գործելու է միայն Եվրամիությունում, ՏՏ կորպորացիաները չեն արտադրի գաջեթներ, որոնք նախատեսված են առանձին Եվրոպայի համար և առանձին՝ մնացած աշխարհի համար։
Ինսայդերները խոսեցին ԵՄ-ում 2022 թվականի վերջին առանց շարժական մարտկոցների սմարթֆոնների վաճառքն արգելող օրինագծի մշակման մասին։ Փոխարինվող մարտկոցներով հեռախոսները տարածված էին 21-րդ դարի սկզբին։