Արգենտինայի Սան Խուան նահանգում մարդիկ 4 ժամ մնացել են 20 մետր բարձրությամբ ատրակցիոնի վրա, քանի որ այն կոտրվել էր: Նրանց փրկել են հրշեջները: Ատրակցիոնը, որը կոչվում է «Մուրճ», կոտրվել է աշխատանքը սկսելուց մի քանի վայրկյան հետո։
Պատահարի հետևանքով օդում է մնացել 36 մարդ, որոնցից մի քանիսը հայտնվել են գլխիվայր վիճակում։
