Աշխարհ
07:00 05/04/2020

Արգենտինայում օդի աղտոտվածությունը կտրուկ նվազել է․ TASS

Արգենտինայի կառավարության մամուլի ծառայությունը հայնտում է, որ երկրի մայրաքաղաքում 50%-ով նվազել է օդի աղտոտվածությունը։

Օդի աղտոտվածությունը սկսել է պակասել այն բանից հետո, երբ մայրաքաղաքում կորոնավիրուսի տարածման դեմ մարտի 20-ին սահմանվեց համընդհանուր կարանտին։

Քաղաքի կառավարության գնահատականով՝ օդն ավելի մաքուր է դարձել նախևառաջ ավտոմոբիլային թրաֆիքի զգալի նվազումից։ Երկրում պարտադիր սոցիալական մեկուսացման մասին հրամանագրի համաձայն, անձնական տրանսպորտից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, որոնք կարող են ապացուցել, որ իրենց անհրաժեշտ է դուրս գալ տնից և գնալ այլ վայր։

Երբ երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտարարել է համընդհանուր կարանտին մտցնելու մասին, Բուենոս Այրեսում օդի աղտոտվածության մակարդակը նկատելիորեն մեծացել է։ Փորձագետների խոսքերով՝ այդ աճը կապված է նրա հետ, որ շատ քաղաքացիներ գնացել են խանութներ, որպեսզի պատրաստվեն մեկուսացման ռեժիմին։

Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը տվյալներ է հավաքել մարտի 20-25-ը մթնոլորտում աղտոտող նյութերի առկայության մասին և համեմատել է դրանք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Ըստ արդյունքների՝ ածխածնի մոնոօքսիդի, ազոտաթթվի և կասեցված մասնիկների խտությունը կրճատվել է 50%-ով։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝  ՏԱՍՍ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ