fbpx
Գիտություն

Արհեստական բանականությունը մեր կյանքը շատ ավելի ուժգին կփոխի, քան iPhone-ները

Intel-ի փոխնախագահ Նավին Ռաոն մեքենայական ուսուցման զարգացման այս փուլը համեմատել է առաջին iPhone-ների հայտնվելու տարվա հետ. մենք միայն հիմա ենք գիտակցում, թե դա աշխատանքի, հաղորդակցության և զվարճությունների մեջ ինչպիսի տեկտոնիկ փոփոխությունների կհանգեցնի: Արհեստական բանականությունը(ԱԲ) մեր կյանքը շատ ավելի ուժգին կփոխի, քան iPhone-ները դա արեցին անգամ անիվի և վառոդի գյուտը:

Ռաոյի կարծիքով՝ ԱԲ-ի սպասվող հեղափոխությունը մարդու՝ որպես տեսակի պատմության մեջ գլխավոր իրադարձությունն է, հայտնում է VentureBeat-ը:

Ռաոն լուրջ աճ է կանխատեսում բոլոր ոլորտներում, բայց հատկապես առողջապահության, գյուղատնտեսության և տիեզերքի գաղութացման ոլորտում:

Առողջապահության ոլորտի հաջողություններից կլինի այն, որ ԱԲ-ի շնորհիվ լավագույն մասնագետների փորձը և գիտելիքները հասանելի կլինեն յուրաքանչյուրին, և դա արդեն իսկ սկսել է տեղի ունենալ:

Գյուղատնտեսությունում արհեստական բանականությունը կբարձրացնի առանց գենետիկ մոդիֆիկացիայի բերքատվությունը, իսկ տիեզերքում կօգնի կառուցել ամբողջական գաղութներ՝ առանց գաղութարարների բնակեցման:

Որպեսզի այս լավատեսական մոտեցումն իրականություն դառնա, Ռաոն խորհուրդ է տալիս հետևել արհեստական բանականության երեք առանցքային «առաքինություններին», որոնք են խոհունությունը, անվտանգությունն ու թափանցիկությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ