fbpx
Խորհրդարան

Արհմիությունների ոլորտում գլոբալ առումով փոփոխությունների կարիք կա. Շաքե Իսայան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը խորհրդարանում մարտի 5-ին ելույթ ունենալով` անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի հեղինակած «Արհմիությունների մասին» օրենքի նախագծին:

«Համաձայն լինելով, որ գուցե արհմիությունների ոլորտում գլոբալ առումով փոփոխությունների կարիք կա, սակայն քանի դեռ փոփոխության առաջարկը ներկայացված չէ, չենք կարող համարել տեղային լուծում, սա ճիշտ և արդիական խնդիր է»,- ասաց նա:

Իսայանը շեշտեց՝ նախագծի ընդունումը նաև արհմիությունների հանդեպ հասարակության վստահության բարձրացման համար է: Պատգամավորը շեշտեց՝ գնդակն ավելի քան խորհրդարանի դաշտում է, հույս հայտնեց, որ գործընկերները կընձեռեն այս նախագիծը մանրամասն քննարկելու հնարավորություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ