fbpx
Ժամանց

Արիանա Գրանդեն չեղարկել է երկրպագուների հետ հանդիպումները

Արիանա Գրանդեն չեղարկել է երկրպագուների հետ բոլոր հանդիպումները համաշխարհային շրջագայության շրջանակներնում։ Նշենք,որ VIP տոմսեր ունեցողները կորցրել են կուռքի հետ անձամբ շփվելու հնարավորությունը, սակայն գումարային փոխհատուցում են ստացել։ Խնդիրն այն է, որ 26-ամյա երգչուհու նյարդերը տեղի են տվել։ Նա այնքան վատ է զգում իրեն, որ անձամբ է հայտնել խնդրի մասին։

Արիանան առաջին հանդիպումը չեղարկել է նախորդ ուրբաթ Բելգիայում համերգից առաջ։ Այդ մասին նա հայտնել է իր երկրպագուներին։

«Դեպրեսիան եւ անհանգստությունը հիմա գագաթնակետին են հասել։ Ես փորձում էի թաքցնել դա եւ պայքարել, սակայն այսօր ինձ համար սարսափելի ծանր էր։ Տագնապային մի քանի հարձակումից հետո ես որոշեցի, որ ավելի լավ կլինի չեղարկել երկրպագուների հետ հանդիպումը եւ ուժեր խնայել համերգի համար։ Եթե միայն կարողնայի վերահսկել այդ հարձակումները։ Բայց յուրաքանչյուրն, ով ծանոթ է անհանգստության եւ դեպրեսիայի հետ, հասկանում է, որ երբեմն ստիպված ես լինում խաղալ դրանց կանոններով»,- Instagram-յան էջում գրել է նա։

Հիշեցնենք,որ օգոստոսին Արիանան լաց էր եղել Մանչեստերում համերգի ընթացքում եւ հանդիսատեսին պամել, որ այդ քաղաքում իրեն համակում են հույզերը։ 2017թ.-ի մայիսին հենց այստեղ Գրանդեի համերգի ընթացքում ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ, որի արդյունքում 22 մարդ մահացավ։ Բացի այդ՝ նա վերջերս սոցիալական ցանցերում հրապարակել է տոմոգրաֆիայի արդյունքները, որոնք վկայում են հետտրավմատիկ սթրեսային խանգարման դրսեւորման մասին։

https://www.instagram.com/p/B19CyvFF0OL/?utm_source=ig_web_copy_link

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ