Հասարակություն
12:59 31/03/2020

Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահի աշխատակազմը Facebook-ում գրել է.

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Լևոն Արոնյանին` կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ.

Սիրելի՛ Լևոն,

Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։

Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եվ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․

Ես և Նունեն , վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերով։

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։

Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն։

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Լեւոն Արոնյանին` կնոջ՝ Արիանայի մահվան…

Geplaatst door ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia op Dinsdag 31 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ