fbpx
Աշխարհ

Արիզոնան դատի է տվել Բայդենի վարչակազմին

Արիզոնա նահանգը դիմել է շրջանային դատարնին, որպեսզի հակասահմանադրական ճանաչի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վերջին որոշումները՝ կապված կորոնավիրուսի պատվաստումների հետ։

Այս մասին հայտնել է նահանգի դատախազը։

Նա ասել է, որ առողջության վերաբերյալ որոշումները պետք է վերադարձվեն քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ վերջին խստացումներով՝ ԱՄՆ-ում բոլոր պետական ծառայողներն ու պետությունից ֆինանսավորվող առողջապահական կառույցների բոլոր բժիշկները պետք է պարտադիր պատվաստվեն, իսկ այն մասնավոր ընկերությունները, որոնք ունեն 100-ից ավել աշխատակից, պետք է վերջիններից պահհանջեն առնվազն շաբաթը մեկ անգամ քովիդի բացասական թեստի արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ