fbpx
Հասարակություն

Արժեքային առումով դեգրադացված այս տեսակը արհեստական մասսան է, որի մեջ ոսկոր չկա․ Նարեկ Այվազյան

Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Տարիներ առաջ, երբ մենք բողոքի ակցիա էինք անում Հայաստանին մաքսային միության մեջ ներքաշելու և գազի ղազագրի դեմ, հետո էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, հետո Ավիտիսյանների սպանդն անողին մեր իրավապահներին հանձնելու համար և այլն, ԵՄ և այլ արևմտյան դեսպանների ու չինովնիկների առաջ որոշ չասեմ ինչեր, մեզ անվանում էին ղժղժացողներ կամ փորձում անվանարկել այլ կերպ։ Եվ մեկին կոշտ ու կոպիտ պատասխանեցի, որովհետև ներկա էի մի այդպիսի հանդիպման։ Ի դեպ՝ իրենք իրենց, ու այդ ժամանակվա իշխանական լրատվամիջոցները ևս իրենց արևմտամետ էին հորջորջում։

Այս չնաշխարհիկ կաբինետային կենդանիները, այո, չեմ ժխտում, որ մեզնից ճարպիկ գտնվեցին, և քանզի ծառայում են ռուսական ագիտպրոպի «Ճ» կլասի ստորին էշելոններին, դեռ մինչև հիմա կաբինետներ ունեն մեր երկրում, որը մեր ժողովրդի, ասել Շանթի, նասիլենի հատվածի հիման վրա է լինում։ Էդ նասիլենիի մեծամասնությունը միջինից բարձր եկամուտ ունի, բայց երբեք միջին խավ չի կարողանում ձևավորել աշխարհընկալման ու հայրենիք ասվածը ճիշտ չընկալելու պատճառով։

Արժեքային առումով դեգրադացված այս կոսմոպոլիտ տեսակը արհեստական ու սինթետիկ մասսան է, որի մեջ ոսկոր չկա, չկա առաջատար լինելու կարողություն, բայց հարմարավետորեն լորձոտվում են առաջ ոսկորոտ ու մկանոտ կերպարների արանքով, որոնք շատ պետք ա աշխատեն իրենց վրա՝ թույլ չտալու համար այդ երևույթների առաջխաղացումը։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3478223455522857

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ