Զինված Ուժեր

Այս պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության. զինհաշմանդամ Արկադի Անդրեասյան

Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակեպված ասուլիսին մասնակցել է նաև Արկադի Անդրեասյանը, ով զինհաշմանդամ է, բայց կամավորագրվել է, մասնակցել պատերազմին՝ հյուսիսային կողմում: Ականապայթյունային վիրավորում է ստացել 2015 թվականին:

«Այս պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության՝ իմ զոհված ընկերների, հրամանատարների, հայ բոլոր նահատակների թափված արյան համար: Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի սահմանները, մեր մայրերին, մեր քույրերին, մեր երեխաներին»,- ասել է Արկադին՝ հավելելով, որ սահմանին հաղթանակի են տրամադրված, ինքը եկել է ոգևորված այդ տրամադրվածությունից:

Արկադի Անդրեասյանը կոչ է արել քայլ կատարել և մասնակցել պատերազմին՝ լինի դա թիկունքում, առաջնագծում, թե մեկ այլ տեղ:

«Ես վստահեցնում եմ ձեզ, որ հաղթելու ենք»,- եզրափակել է Արկադին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ