fbpx
Զինված Ուժեր

Արման Բուլղադարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

zinvor

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ