Հայ բռնցքամարտիկ Արման Դարչինյանը նշել է իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում:
Բռնցքամարտի երեկոյի ընթացքում, որը կայացել է Հոլիվուդում, հայ մարզիկը մրցել է ամերիկացի Քենդել Թեյլորի հետ։ 4 ռաունդ ունեցող մենամարտի երկրորդ ռաունդում Դարչինյանը նոկաուտի է ենթարկել 33-ամյա մրցակցին։ Սա հայ մարզիկի առաջին հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:
Հավելենք, որ նրա անձնական մարզիչն անվանի մասնագետ Ֆրեդի Ռոշն է:
Տեղեկացնենք նաև, որ Արման Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի եղբորորդին է:
