fbpx
Սպորտ

Արման Միքայելյանը՝ Ռիգայի մրցաշարի երրորդ մրցանակակիր

Լատվիայում ավարտվեց Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում էին 39 երկրների 275 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը:

Մեր մասնակիցներից հաջող հանդես եկավ Արման Միքայելյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: Միքայելյանը միայն կես միավոր զիջեղ մրցաշարի հաղթող Իգոր Կովալենկոյին:
Ռոբերտ Հովհաննիսյանը 6 միավորով գրավեց 24-րդ հորիզոնականը:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախամատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ