fbpx
Սպորտ

Արման Փաշիկյանը դարձավ շախմատի Հայաստանի չեմպիոն

Ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 2019 թվականի առաջնությունները:

10 տարի անց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է գրոսմայստեր Արման Փաշիկյանը, որն առաջնության գրեթե ամբողջ ընթացքում առաջատարի դիրքում էր:

Փաշիկյանը, որը վերջին անգամ 2009 թվականին էր դարձել Հայաստանի չեմպիոն, 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր:

Գրոսմայստերը ոչ մի պարտություն չի կրել` 4 պարտիայում հաղթանակ տանելով, իսկ մնացած խաղերն ավարտելով ոչ-ոքի արդյունքով:

Հայտնում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ