fbpx
Իրավական

Արման Թաթոյանը` Գեորգի Կուտոյանի մասին

Իմ իրավասություններից դուրս են: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում նման պատասխան է տվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողի այն հարցին, թե տեղի ունեցածի մեջ ազգային անվտանգության խնդիր տեսնո՞ւմ է, թե՞ ոչ:

«Անձամբ ճանաչում էի: Պարոն Կուտոյանը աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2006-2010թթ.: Ցավակցություն էինք հայտնել պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից: Դեպքը, իհարկե, շատ ցավալի է և խորին ցավակցություններս եմ դարձյալ հայտնում, իսկ մնացած հարցերին չեմ կարող պատասխանել, իմ իրավասություններից դուրս են»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ