fbpx
Հասարակություն

Արմավիրի երեք գյուղերում կկառուցվեն մոդուլային մանկապարտեզներ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով Արմավիր համայնքի երեք գյուղերում` Այգեվանում, Լենուղիում, Նորավանում կկառուցվեն մոդուլային մանկապարտեզներ (լուսանկարում պատկերված տեսքով): Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:

«Մանկապարտեզներից յուրաքանչյուրի նախագծային արժեքը գերազանցում է 800 միլիոն դրամը` ներառյալ տարածքի բարեկարգումը և մանկապարտեզի ամբողջական կահավորորումը, նախատեսված ընդունել մինչև 144 երեխայի:

Այգեվան և Լենուղի գյուղերի մանկապարտեզների նախագծերը արդեն պատրաստ են, Նորավանում` ընթացքի մեջ: Առաջիկա շաբաթներին շինարարական աշխատանքների համար կհայտարարվեն մրցույթներ, շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի այս տարվա ընթացքում:

Հետխորհրդային տարիներից ի վեր Այգեվանի, Լենուղու և Նորավանի երեխաները առաջին անգամ հնարավորություն կունենան հաճախելու մանկապարտեզ` իրենց բնակավայրերում»,- գրել է քաղաքապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ