fbpx
Մարզեր

Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում մանկապարտեզ է բացվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում այսօր տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Ալաշկերտի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կյանքի կոչված նորակառույց մանկապարտեզի հանդիսավոր բացումը , որին ներկա են գտնվել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Մրգաշատ համայնքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, մեծաթիվ հյուրեր։ Միջոցառման սկիզբն ազդարարվել է հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորելու արարողությամբ։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Կարեն Գրիգորյանը նրանց մաղթել է երջանկություն և անհոգ մանկություն՝ նշելով, որ չափազանց կարևոր է երեխաների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը, հոգատարությունը, ցանկացած տեսակի կրթադաստիարակչական գործընթացը, քանզի նրանք են մեր երկրի ապագան կերտողները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել համայնքապետին և այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հայրենանվեր գործում:

Համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Հավելենք, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության շնորհիվ մանկապարտեզն ունի խաղահրապարակ, իսկ գեղեցիկ խաղալիքները նվիրել է ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը: Ալաշկերտ համայնքի նորաբաց մանկապարտեզը պատրաստ է իր հարկի ներքո ընդունել 90 մանուկների:

Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ