fbpx
Մարզեր

23:40 6/7/2019

Արմավիրի մարզպետը ընդունել է քաղաքացիների

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ներկայությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 8 քաղաքացի, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Քաղաքացիները մարզպետին դիմել են անձնական, սոցիալ և գործնական բնույթի մի շարք հարցերով: Ներկայացված հարցերը Համբարձում Մաթևոսյանը քննարկել է մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ՝ դրանց տալով համարժեք պարզաբանումներ և լուծումներ:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի՝ սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Վերեվ