fbpx
Մարզեր
03:00 18/11/2019

Արմավիրի մարզում ավելանում են կանաչապատ տարածքները․ տկնվել է շուրջ 1000 ծառ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ԱԺ պատգամավորների, մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետերի, մեծ թվով ուսուցիչների և աշակերտների հետ միասին Փարաքար-Մերձավան համայնքների բաժանարար հատվածում մասնակցել է ծառատունկի, որի ընթացքում տնկվել է շուրջ 1000 ծառ:

Նշված վայրում ծառատունկի իրականացման ծրագիրը մշակվել և կյանքի է կոչվել ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Էյ Թի Փի» (Armenian Tree Project) ընկերության համագործակցության արդյունքում:

Ծառատունկի համար նախատեսված տարածքը նախկինում պատկանել է «Սահակյանշին» ընկերությանը, որի տնօրինության հետ ունեցած բանակցությունների արդյունքում ավելի քան 8000 քմ հողատարածք վերադարձվել է Մերձավան համայնքին՝ կանաչապատ հանգստի գոտի ստեղծելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ