Սեպտեմբերի 2-ից Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ում, «Պռոշյանի կոնյակի գործարան» և «ՍԱՄ-ԿՈՆ» ՍՊԸ-ներում խաղողի մթերումն արդեն սկսվել է:
«ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մասնաճյուղում մթերվում են խաղողի կանգուն, ռկածիթելի, սեղանի և կարմրահյութ սորտերը:
«ՄԱՊ» ՓԲԸ-ում կանգուն, ռկածիթելի և սեղանի սորտի խաղողները մթերվում են կիլոգրամը 150, իսկ կարմրահյութը` 200 դրամով: «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արմավիրի մասնաճյուղում էլ խաղողի կանգուն և ռկածիթելի սորտերը մթերվում են 155, սեղանինը` 145, իսկ կարմրահյութը` 205 դրամով:
«ՍԱՄ-ԿՈՆ» ՍՊԸ-ն այժմ մթերում է միայն կանգուն և ռկածիթելի սորտի խաղող` կիլոգրամը 150 դրամով:
Հավելենք, որ Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում խաղողի մթերումը կսկսվի սեպտեմբերի 10-ից: Գործարանը կմթերի կանգուն և ռկածիթելի սորտի խաղող:
