Արմավիրում առաջիկայում կտեղադրվի տեսակավորման մետաղական աղբամաններ-Azat TV
Մարզեր

Արմավիրում առաջիկայում կտեղադրվի տեսակավորման մետաղական աղբամաններ

Արմավիրի քաղաքապետարանը հայտնել է, որ շուրջ երկու տարի է՝ Արմավիրում իրականացվում է «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարում Հայաստանի համայնքներում» ծրագիրը, որի արդյունքում Արմավիր համայնքի այգիներում, մանկապարտեզներում, դպրոցներում, համայնքապետարանի շենքում տեղադրվել են տեսակավորման աղբամաններ։

«Առաջիկայում նախատեսվում է համայնքում տեղադրել մեծ թվով տեսակավորման մետաղական աղբամաններ` ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հետ կնքած հուշագրի շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ծրագրի նպատակն է իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ