fbpx
Իրավական
14:00 19/08/2019

Արմեն Գևորգյանի գույքի կալանքի հարցով բողոքը մերժվեց

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր որոշում կայացվեց մերժել Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով Դատախազության բողոքը։

Նախագահող դատավոր Կարեն Մարդանյանը նշեց.

«Քննության առնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը՝ որոշվեց այն մերժել և անփոփոխ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը»։

Նշենք, որ սույն որոշումը կարող է բողոքարկվել այն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում։

Հիշեցնենք, որ հուլիս ամսին Դատախազությունը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված դատական ակտը, ըստ որի` քննիչի կողմից Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելով` խախտվել է վերջինիս իրավունքը։ Այս որոշումը կայացնելով` դատարանը, սակայն, չէր պարտավորեցրել վերացնել խախտումը, քանի որ գործն արդեն ՀՔԾ վարույթում չէր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ