fbpx
Իրավական

Արմեն Գևորգյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը

Երևանի Վերաքննիչ քրեական դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, այս մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը՝ Արմեն Գևորգյանը։

«Դատարանն ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումն ու մերժեց երկու կողմերի ներկայացրած վերաքննիչ բողոքները։ Այս պահի դրությամբ ուժի մեջ է Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը», – ասաց Արմեն Գևրոգյանը։

Այսպիսով, նախկին փոխվարչապետը չի կալանավորվում։

«Այժմ ես պետք է գնամ աշխատանքի, որովհետև ստիպված շատ ժամանակ եմ կորցնում։ Մեր ընկերությունում շատ հետաքրքիր ծրագրեր ունենք իրականացնելու, այդ թվում՝ ներդրումային», – ասաց Արմեն Գևորգյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ