fbpx
Իրավական

Արմեն Գևորգյանը ՝«գաղտնի շտաբի» մասին

armtimes.com-ը գրում է՝

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ վերսկսվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը:

Դատարան ժամանեց նաեւ Արմեն Գեւորգյանը: Մեր հարցին, թե դատախազության կողմից ներկայացված բողոքը ստացե՞լ են եւ ի՞նչ դիրքորոշում ունեն, Գեւորգյանը պատասխանեց, որ ստացել են, ծանոթացել եւ պատրաստվում են այժմ առարկել:

Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի գաղտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26-ում, հենց այդտեղ էին կայացվում բոլոր որոշումները: Մեր հարցին, թե ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները, եթե՝ այո, ապա ի՞նչ որոշումներ են այնտեղ կայացվել, Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումներ չմեկնաբանեմ, ով որ հրապարակել է, իրենից էլ հարցրեք»: Մեր ճշտող հարցին՝ դուք շտաբի անդամ եղե՞լ եք, Գեւորգյանը արձագանքեց. «Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություններ չունեմ…: Սիրելի բարեկամներ մեկ անգամ եւս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում, երբ որ կավարտվի՝ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն: Այս պահի դրությամբ նախորդ իմ ասածներին որեւէ բան չունեմ ավելացնելու, ոչ էլ պակասացնելու: Ձեզ ամենայն բարիք եւ հաջողություններ խնդրում եմ ինձ մաղթեք»:

Այս գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել թե՛ դատախազությունը եւ թե՛ պաշտպանական կողմը:

Դատախազությունը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Գեւորգյանին չկալանավորելու վերաբերյալ: Դատարանի որոշումը պաշտպանական կողմը եւս մասնակի բողոքարկել է: Բանն այն է, որ Գեւորգյանին մեղսագրվող արարքներից մեկի դեպքում դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, սակայն հիմքեր չկան նրան կալանավորելու. խոսքը նրան մեղսագրվող ՀՀ ՔՕ 190 (խոշոր չափերի փողերի լվացում) հոդվածի մասին է: Հենց այս հանգամանքն է պաշտպանական կողմը վիճարկում:

Առաջին ատյանի դատարանը նաեւ գտել է, որ Գեւորգյանին մեղսագրվող երկու հոդվածների՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու եւ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքում առկա չէ հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքները։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ