Կառավարություն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին․ անդրադարձ է կատարվել երկրում տիրող իրավիճակին

ՀՀ ԱԽ գրասենյակը հայտնել է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնին:

«Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և կարևորել դրանց հետագա զարգացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ: Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ