Արմեն Գրիգորյանն ընդունել է «THALES Group» ընկերության փոխնախագահին

Հրապարակող՝

33.thumb (1)

Ամենադիտվածներ

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «THALES Group» ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիյին:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է կիբերանվտանգության ապահովման, տիեզերքի խաղաղ օգտագործման մասին օրենսդրական կարգավորումների և հայկական տիեզերական ծրագրի մեկնարկի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Փոլ Ռեմին ներկայացրել է «THALES Group» ընկերության գործունեությունը նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է Հայաստանի շուկայում այժմ առաջ եկող հնարավորություններով և տեղական կազմակերպությունների ու պետական մարմինների հետ համագործակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահի խորհրդական Շահեն Ավագյանը:

«THALES Group» ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է մատուցում պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

Ամենաթարմ