fbpx
Առողջապահություն

Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

2020 թվականի ապրիլի 1-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, կարևորել են ՀԱՊԿ շրջանակում համաճարակի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում կողմերը ընդգծել են համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջև ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ