fbpx
Մշակույթ

Անկախության 30-ամյակի առթիվ ֆիլմ է նկարահանվել. Արմեն Մարտիրոսյան

armen martirosyan

Պրն Մարտիրոսյան, Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ ֆիլմ է ստեղծվել դեռևս 2020 թվականին։ Ովքեր են նախաձեռնել ֆիլմի ծնունդը։

– Կա մի խումբ, որ կոչվում է «Մտածողների ձեղնահարկ»։ Խմբի անդամները մեծ ցանկություն ունեին նկարելու մի ֆիլմ, որը կլինի փաստագրական և կներկայացնի ՀՀ անկախության ողջ գործընթացը։ Ես ևս այդ խմբի անդամ եմ։ 2020 թ.-ին, երբ իմացանք, որ պետական բյուջեով նախատեսված չէ ՀՀ Գերագույն խորհրդի 30-ամյակի հետ կապված որևէ ծախս, մենք ինքներս նախաձեռնեցինք և սկսեցինք գումար հայթայթել։ Տեսանք, որ մենք տարբեր օղակներում ունենք գաղափարակիցներ` այդ թվում Ազգային ժողովի նախագահներ։

Կային շատ նախագծեր` ստեղծել ՀՀ անկախության թեմայով գրքեր, ֆիլմեր, հեռուստահաղորդումներ։ Այդ պահին ցանկություն առաջացավ ստեղծելու ֆիլմ։

Ո՞վ է հովանավորել ֆիլմը և ինչպե՞ս եք կյանքի կոչել։

-Փորձեցինք գումար հայթայթել և այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տարել։ Այդ ժամանակ Հ1 հեռուստաընկերությունը պատրաստակամություն հայտնեց աջակցել։

Ո՞վ է ֆիլմի ռեժիսորը և ե՞րբ են ավարտվել նկարահանման աշխատանքները

Ֆիլմի ռեժիսորն է Տիգրան Պասկևիչյանը։ Ֆիլմը նկարվել է շատ մեծ դժվարությամբ, եղել են հակասություններ, սակայն շատ գեղեցիկ ֆիլմ է ստացվել։

2020 թ-ի հոկտեմբերին արդեն ավարտվել են ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Այդ ամսին եղել է ֆիլմի նախադիտումը և շատ հավանեցին բոլորը։

Ֆիլմը փաստագրական է, մոտ 1 ժամ տևողությամբ, որտեղ ինձ շատ զարմացրեց այն փաստը, որ Հայաստանում կարող է այսքան անաչառ ֆիլմ ծնվել։

Ո՞րն է ֆիլմի ամենատպավորիչ հատվածը։

Ֆիլմն ավարտվում է պարով` Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Պարն իրական պար է` ՀՀ անկախության հանրաքվեից հետո ժողովուրդն իրոք պարել է։

Շատ մեծ ուրախություն պարգևող ֆիլմ է, սակայն ինչ-ինչ պատճառներով մինչ օրս չի ցուցադրվել։

Պատերազմի ավարտից հետո հասկացանք, որ հենց այս պահին ցույց տալու ֆիլմ է, սակայն չգիտես ինչու այն չի ցուցադրվում։ Հավանաբար Հ1 հեռուստաընկերությունը դեռևս նպատակահարմար չի գտնում այն ցուցադրելու։
Քանի որ ֆիլմն ավարտվում է հանրաքվեով, հուսանք որ այս տարի այն կցուցադրվի։

Արմինե Հարությունյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ