fbpx
Մշակույթ

Արմեն Սարգսյանի կինը «Զանգակ» գրատանը ներկայացրեց իր հեքիաթի գիրքը

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին և նրանց ծնողներին է ներկայացրել իր և թոռնուհու՝ Սավաննայի հեղինակած «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի հայերեն տարբերակը։

Նունե Սարգյանը փոքրիկ ընթերցողներին պատմեց, թե ինչպես է թոռնուհու հետ հորինել կապույտ գետաձիուկի մասին պատմությունը և ինչպես է այն դարձել գիրք: Իսկ գիրքը նկարազարդել է հենց Սավաննան: Նունե Սարգսյանը հորդորեց բոլոր փոքրիկներին գրել հեքիաթներ և բերել «Զանգակ» գրատուն:

Նունե Սարգսյանը պատմեց, որ նախատեսում է մի նոր գիրք, որի նկարազարդումը նույնպես ինքն է անում: Հեքիաթը մրջնակերների ընտանիքի մասին է, որոնք անուշադրության են մատնում իրենց ատամների մաքրությունը և շուտով կորցնում են բոլոր ատամները և ստիպած լինում սնվել միայն մրջյուններով: Գիրքը շատ կարևոր ուղերձ ունի, որը նրան հուշել է մի երիտասարդ բժշկուհի՝ պատմելով, որ մարզերում երեխաները ունեն ատամների խնդիրներ:

Մեզ հետ զրույցում «Զանգակ» հրատարակչության ծրագրերի համակարգող Սրբուհի Այդինյանը տեղեկացրեց, որ հրատարակչությունը նախատեսում է մինչ տարեվերջ հրատարակել նաև Նունե Սարգսյանի «Կախարդական կոճակներ» նկարազարդ գիրքի արևելահայերեն տարբերակը, որը նախկինում տպագրվել էր անգլերեն և արևմտահայերեն: Այս գիրքը, ի տարբերություն նախորդների, կհետաքրքրի նաև պատանիներին:

Աստղիկ Օհանյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ