fbpx
Հասարակություն

Արմեն Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանն, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը: Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ և նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ: Նրանք աշխատանքի են ընդունվել «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ապահովել աշխատանքով:

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող հայրենիքի պաշտպանները ծաղիկներ են դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Աղբյուրը President.am:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ