Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Արամ Շահինյանի ընտանիքին

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Նախագահ Սարգսյանը պարգևատրել է ոստիկանության մի խումբ ծառայողների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Շոշափելի է Արամ Շահինյանի ավանդը Հայաստանում գիտության, մասնավորապես, քիմիայի, կենսաբանության և կենսաինֆորմատիկայի զարգացման գործում։ Ծանրակշիռ են նրա ծառայությունները գիտակազմակերպչական բնագավառում։

Ականավոր մաթեմատիկոս, մանկավարժ ու հասարակական գործիչ Արտաշես Շահինյանի զավակ Արամ Շահինյանն իր մեջ կրում էր հայ մտավորա­կանին բնորոշ լավագույն հատկանիշները»:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հրապարակող՝

Ամենաթարմ