Հասարակություն
21:20 07/04/2020

Արմեն Սարգսյանը Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին և նրան մաղթել առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում:

Հայտնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ կորոնավիրուս էր հաստատվել մարտի 24-ին և նա 10 օր մեկուսացել էր, հետո վարչապետին հոսպիտալացրել էին, իսկ երեկ ապրիլի 6-ին վարչապետի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ