Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։