fbpx
Քաղաքականություն
14:16 18/03/2020

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Նախագահ Սարգսյանը վրաց գործընկերոջը մաղթե­լ է քաջառողջություն և նորանոր հաջողություններ կարևոր առաքելության իրականացման գործում: «Մեր ժողովուրդների բարեկամությունը խարսխված է ամուր հիմքերի վրա: Դարեր շարունակ մենք կողք կողքի կառուցել և արարել ենք՝ նպաստելով մեր տարածաշրջանի տնտեսական, մշակութային և քաղաքակրթական զարգացմանը։

Համոզված եմ, որ փոխշահավետ համագործակցության բարի ավանդույթն ինչպես Հայաստանի և Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացման ամուր երաշխիքն է»,- նշված է նախագահի ուղերձում:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ընթացիկ տարում նախատեսված իր այցը Վրաստան նոր լիցք կհաղորդի հայ-վրացական համագործակցությանը՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորանոր ոլորտներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ