fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էգիլս Լևիտսին Լատվիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Լատվիայի հետ երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացումը։ «Համոզված եմ, որ Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Հանրապետության նախագահը Էգիլս Լևիտսին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լատվիայի ժողովրդին՝ բարօրություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ