fbpx
Մարզեր

Արմեն Սարգսյանը Տավուշի մարզում է

ՀՀ Տավուշի մարզպետարանը գրառում է կատարել Facebook-ում: Մարզպետարանը հայտնում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Տավուշի մարզ:

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշի մարզում է.

Տավուշի մարզպետ ՀայկՉոբանյանի և Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ՝ Արմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ, եղել է դպրոցում, հանդիպել դպրոցականների հետ:
«Մարդիկ, ովքեր այստեղ են ապրում, շատ ավելի խորն են, ավելի հանգիստ են, ավելի բնական են, քան մեզնից շատերը»,- Արմեն Սարգսյան:

Այցի մասին պատմող տեսանյութը՝ շուտով»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/Tavush.Administrative.Region/posts/768203073930894

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ