fbpx
Հայաստան

Արմենիա ավիաընկերությունը մինչև հունիսի 13-ը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները

«Արմենիա» ավիաընկերությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել։ Ընկերությունը հայտնել է, որ մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները։

«Հարգելի ուղևորներ,

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները՝

Երևան-Լիոն-Երևան,

Երևան-Թել Ավիվ-Երևան,

Երևան-Վորոնեժ-Երևան,

Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով:

Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ:

Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։

Խնդրում ենք ավիաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@armeniafly.com, ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»:

Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ձեր դիմումի հիման վրա:

Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը», – ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/aircompanyArmenia/posts/2529332563833890

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ