Հայաստան-ԵՄ համագործակցության նոր հեռանկարներ Բրյուսելում

Հրապարակող՝

1000-1710

Ամենադիտվածներ

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Օլոֆ Սկուգի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված հավակնոտ օրակարգի հարցերը, ինչպես նաև դինամիկ խորացող գործընկերության կարևորությունը։ Կողմերը անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված համագործակցությանը և դրա խորացման ուղիներին։

Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ ոլորտային համագործակցության հեռանկարները, ներառյալ պաշտպանության և անվտանգության ոլորտները, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին առնչվող հարցերը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում։

Ամենաթարմ