Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի կունենա Հայաստանի հետ հանդիպումը, որը կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։ Խաղը կսպասարկեն պորտուգալացի մրցավարներ՝ Արտուր Դիաշի գլխավորությամբ:
ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 9 միավորով J խմբի առաջատարն է:
Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6 միավոր, Ռումինիան ու Իսլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնը կրել է 3 պարտություն:

