Սպորտ
10:44 28/10/2019

Արմունկով հարված ստանալուց հետո ԱԶ Ալկմարի ֆուտբոլիստը զրկվել է իր 2 ատամներից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ Հոլանդիայի Էրիդիվիզիի 11-րդ տուրի շրջանակներում ՊՍՎ-ն սեփական հարկի տակ ընդունել է «ԱԶ Ալկմարին»։

Հյուրերին հաջողվել է հաղթել 0-4 հաշվով։

Խաղի 80-րդ րոպեին ուշագրավ դեպք է գրանցվել։ Օդային պայքարում միմյանց են բախվել մրցակից թիմերի ֆուտբոլիստներ Պանտելիս Հատցիդիակոսը և Կոնստանտին Միտրօղլուն, որի արդյունքում վերջինս զրկվել է դիմացի զույգ ատամներից։ Հատցիդիակոսի արմունկով հարվածը ճակատագրական է եղել Միտրօղլուի ատամների համար։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

https://twitter.com/drafts_2/status/1188518428811898881

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ