fbpx
Առողջապահություն

Առողջապահություն նախարարությունը հայտարարություն է տարածել

2019 թվականի հունիսի 4-7-ը Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Վ.Ի.Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն»-ում (ք. Մոսկվա) տեղի կունենա «Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր տեխնոլոգիաները» 32-րդ միջազգային կոնգրեսը:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես:

Շարունակվում են թեզիսների քննարկման և զեկուցումների գրանցման աշխատանքները:

Թեզիսները անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 15-ը` Медиэкспօ (էլ. հասցե` https://www.mediexpo.ru/login):

Զեկուցումների անվանումները, բովանդակությունը, հեղինակների տվյալները նույնպես անհրաժեշտ է ուղարկել մինչև ս.թ. ապրիլի 15-ը, էլ. հասցե` endogyn@mail.ru:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ